Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են

24.08.2020

Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են. Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երջանկահիշատակ բալետի արտիստի անունը կրող մշակութային օջախը շուտով նոր շունչ կստանա:

Մշակույթի տան վերանորոգումը իրականացվվում է #սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Պետություն-համայնք-մասնավոր եռակողմ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14 մլն 169.37 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 35% է` 4 մլն 959.28 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 45%` 6 մլն 376.22 հազ. դրամ և մասնավորի կողմից ներդրումը` 20%` շուրջ 2 մլն 834 հազ. դրամ:

1973 թվականին կառուցված մշակույթի տունը գործել է մինչև 90-ական թվականները` համայնքում ակտիվ պահելով մշակութային կյանքը: 90-ականներից հետո շենքի տանիքը, հատակն ու գույքն ամբողջությամբ վնասվել են: Իսկ արդեն 2009-19 թվականներին համայնքային բյուջեի միջոցներով մշակույթի տունը մասնակի վերանորոգվել է` ապահովագրելով հետագա քայքայումից:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել բարենպաստ շենքային պայմաններ արտադպրոցական խմբակների, գրադարանի լիարժեք գործունեության և համայնքում մշակութային կյանքի վերակտիվացման համար:

Հավելենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ էլ հաշվետու տարում կվերականգնվի և կամրակայվի Ապագայի մշակույթի տան նախասրահում գտնվող ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի` 1974 թվականին հեղինակած «Սասունցիներ» որմնանկարը (18 x 3.70 մ), որն ունի հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կապահովվի 20 ժամանակավոր, իսկ ավարտին՝ 5 հիմնական աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36