Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են Բամբակաշատի համայնքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները

26.08.2020

Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Բամբակաշատի համայնքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները:

Ծրագրի արդյունքում անվտանգ աշխատանքային պայմաններ կապահովվի համայնքապետարանի աշխատակիցների և վերջիններիս կողմից սպասարկվող ավելի քան 1500 բնակչի համար:

Վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 858.85 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 8 մլն 057.66 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 70%` 18 մլն 801.19 հազ. դրամ:

571,3 քմ մակերեսով շինությունը կառուցվել է 1955 թվականին և երբևէ չի վերանորոգվել: Ծրագրով հիմնականում նախատեսված է ամբողջությամբ վնասված տանիքի կապիտալ նորոգում, որը համայնքապետարանի շենքը կապահովի հետագա քայքայումից և կբարելավի աշխատանքային պայմանները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08