Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր Կեսարիա համայնքում մեկնարկել են մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները

27.08.2020

Սուբվենցիոն ծրագրով Նոր Կեսարիա համայնքում մեկնարկել են 1975 թվականին կառուցված մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 163.07 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 35% է` 4 մլն 607.075 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 65%` 8 մլն 555.995 հազ. դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում փոխվելու և անհրաժեշտ ծածկույթով է պատվելու դահլիճի, աmֆիթատրոնի և բեմի հատակը, նորոգվելու են դահլիճի պատերն ու առաստաղը, բեմը և դահլիճն ապահովվելու են նոր լուսավորությամբ: Մասնակի վերանորոգվելու է նաև 2018 թվականին փոխված տանիքը:

Մշակույթի տան մասնակի վերանորոգման ծրագրի արդյունքում հարմարավետ պայմաններ կապահովվեն տարբեր բնույթի միջոցառումներ, ներհամայնքային հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու համար:

Ծրագրի իրականացման փուլում կապահովվի 10-12 ժամանակավոր աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28