Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամասիա համայնքի երեխաներն այս տարվանից նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան

31.08.2020

Ամասիա համայնքի երեխաներն այս տարվանից նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան. «Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում և համայնքապետարանի մասնակի աջակցությամբ համայնքի դպրոցում նախակրթարան է կառուցվել:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 5 մլն դրամ: Իրականացված աշխատանքների շրջանակում ներդրվել է նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ:

Նոր ուսումնական տարում ամբողջությամբ նորոգված և անհրաժեշտ գույքով ապահովված նախակրթարան կհաճախի 28 երեխա:

Վերը նշված ծրագրում Արմավիրի մարզից ընդգրկված է վեց դպրոց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08