Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զարթոնք համայնքում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները

03.09.2020

Զարթոնք համայնքում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները. 16 տարի տևած դադարից հետո զարթոնքցի փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան:

Մանկապարտեզը կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 99 մլն 776.08 հազ. դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կկառուցվի մեկհարկանի տիպային շինություն` 75 երեխայի համար: Մանկապարտեզը կունենա 3 հարմարավետ խաղասենյակ, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, դահլիճ, սպորտդահլիճ, ինչպես նաև բարեկարգ բակային տարածք և սպորտային խաղահրապարակ:

Իսկ ծրագրի երկրորդ փուլով` 2021 թվականին, կներդրվի ջեռուցման համակարգ, կապահովվի ներքին և արտաքին ջրամատակարարում, կիրականացվեն էլեկտրատեխնիկական բնույթի և այլ ընթացիկ աշխատանքներ` շուրջ 71824.21 հազ. դրամի շրջանակում:

Ծրագրի իրականացման ընթացքում կապահովվի 9 ժամանակավոր, իսկ ավարտին՝ 16 հիմնական աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49