Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցել է ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարար վարչությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը

04.09.2020

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարար վարչություն` մասնակցելու օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Մասնագիտական օրվա առթիվ շնորհավորելով մարզային փրկարար վարչության աշխատակիցներին` մարզպետն ընդգծել է, որ նրանք իրենց սրտացավ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ մեծ ծառայություն են մատուցում մեր երկրին ու ժողովրդին` հաճախ վտանգելով սեփական կյանքը: «Դուք միշտ բոլորիս հետ եք, բոլորիս կողքին, և հավատացեք, որ ձեր անձնուրաց աշխատանքը մեծ գնահատանքի է արժանանում: Շնորհակալ ենք ձեր ծառայության համար»,- ամփոփելով իր խոսքը` նշել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Փրկարարների նկատմամբ մարզպետն իր վերբերմունքն արտահայտել է նաև պատվոգրերի և շնորհակալագրերի տեսքով` մասնագիտական և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար վարչության մի խումբ աշխատակիցների պարգևատրելով պատվոգրերով և շնորհակալագրերով:

Հավելենք, որ օրվա առթիվ Արմավիրի մարզային փրկարար վարչության աշխատակիցները խրախուսական պարգևներ են ստացել նաև համայնքապետերի կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:37:32