Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր գյուղական համայնքի կենտրոնի բարեկարգման աշխատանքները սկսվել են

04.09.2020

Սկսվել են Արմավիր գյուղական համայնքի կենտրոնի բարեկարգման աշխատանքները. սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում արմավիրցիներն ու համայնքի հյուրերը շուտով կունենան ժամանցի կազմակերպման ու անցկացման հաճելի միջավայր:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 241.13 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 3 մլն 372.34 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 7 մլն 868.79 հազար դրամ:

Ծրագրով նախատեսաված աշխատանքների շրջանակներում կբարեկարգվի կենտրոնական փողոցը, կհեռացվի մշակույթի տան հարակից հրապարակի ասֆալտե շերտը, կհարթեցվի գրունտով և կսալիկապատվի: Կվերականգնվի ջրավազանի արտաքին տեսքը, կտեղադրվեն նստարաններ և շատրվանների շահագործման նոր համակարգ:

Նախատեսվում է նաև մշակույթի տան հարակից մայթի հիմնանորոգում, ծառուղում նոր ծառերի տնկում, ոռոգման համակարգի, ինչպես նաև մայթի և հրապարակի լուսավորության համակարգի հիմնանորոգում, զրուցարանի և սանհանգույցի կառուցում:

Բարեկարգման ծրագրի իրականացմամբ կապահովվեն ժամանակավոր և հիմնական աշխատատեղեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08