Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջրառատ համայնքում մեկնարկել են նաև սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

24.09.2020

Ջրառատ համայնքում մեկնարկել են նաև սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները. ծրագրի ասֆալտապատման բաղադրիչով ընթանում է Մեծամորի խճուղու 1436 մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 128 մլն 628 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 57 մլն 879.9 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 70 մլն 742.1 հազ. դրամ:

Իրականացվող աշխատանքների շրջանակում հատուկ տեխնիկայի միջոցով դուրս կբերվի ասֆալտի նախկին շերտը, կհարթեցվի, կխճապատվի, 4 սմ հաստությամբ միաշերտ ասֆալտբետոնով կիրականացվի ծածկույթի հիմնանորոգում` որպես հիմք օգտագործելով չափազատված խիճ, և կկառուցվեն բազալտե եզրաքարերով մայթեր:

Ծրագրի իրականացումը կնպաստի համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, անվտանգ երթևեկ կապահովի հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար:

Հիշեցնենք, որ Ջրառատ համայնքում այս տարի հաստատված սուբվենցիոն մյուս ծրագրով ընթացքի մեջ է մշակույթի տան տանիքի վերակառուցումը` 6 մլն 537.948 հազ. դրամ պայմանագրային արժեքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46