Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախակրթարանի բացում ` Դաշտում, հոբելյանական միջոցառումներ` Էջմիածնում

25.09.2020

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Դաշտի միջնակարգ դպրոց, մասնակցել «Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում և համայնքի բնակչության գործուն աջակցությամբ կառուցված նախակրթարանի բացմանը:

Այն կառուցվել է շուրջ 2 մլն 100 հազար դրամ ընդհանուր բյուջեով, և իր հյուրընկալ հարկի ներքո արդեն ընդունում է 15 երեխա` ապահովելով անհրաժեշտ նախադրյալներ նրանց հետագա ուսուցման համար:

Դաշտի դպրոցում շրջայցն ամփոփելուց հետո պաշտոնյաններն այցելել են Էջմիածին քաղաքի Ռոմանոս Մելիքյան 14 հասցեում գտնվող ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի բնակության վայր, գեղանկարչի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մասնակցել տան պատին տեղադրված հուշաքարի բացմանը, որին էլ Մհեր Աբեղյանի թանգարանում (Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ) հաջորդել է Եղիշե Թադևոսյանի հուշասրահի բացումը և թանգարանի ցուցասրահի վերաբացումը:

Հոբելյանական օրվան նվիրված միջոցառումներն ամփոփվել են Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-րդ և ճանաչված կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-րդ տարեդարձերին նվիրված համերգային ծրագրով, ինչպես նաև գեղանկարչի` երբևէ չցուցադրված աշխատանքների ցուցադրությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46