Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կիսում եմ մեր փառապանծ հերոսների կորստի վիշտը, խոնարհվում նրանց հիշատակի առջև. Համբարձում Մաթևոսյան

01.10.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած պատերազմական լայնամասշտաբ գործողությունները թեպետ պսակվում են հայկական կողմի փայլուն հաջողություններով, սակայն այդ պահին ապրած հպարտության անասելի զգացողությունը մեր յուրաքանչյուր նահատակվածի մասին լուրը լսելուն պես վերափոխվում է մեծ վշտի ու ցավի:

Եվ այսօր մեր ցավը մեծ է, շատ մեծ է. յուրաքանչյուր զինվոր ոչ միայն իր ընտանիքի, այլև ազգի զավակն է, անգին ու հարազատ է ամենքիս համար: Ազգովի էլ կիսում ենք մեր փառապանծ հերոսների կորստի վիշտը, խոնարհվում նրանց հիշատակի առջև և նրանց սխրանքին արժանի ապրելու ու գործելու երդում տալիս:

Անհատապես իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մեր նահատակված զինվորների ընտանիքների անդամներին, հարազատներին` ասելով, որ տղերքն անմահ են, նրանց շունչն ամենուր է, նրանք այս հաղթական հողի հավերժի ճամփորդն են, մեր սրտում են, մեր հոգում են, մեր աղոթքներում են:
Հավերժ փառք ու խոնարհում մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ:
Աստված պահապան Հայոց հողին ու ժողովրդին:

 

Հարգանքով` Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35