Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատցի զինծառայող Դավիթ Գրիգորյանն ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

04.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Լյովայի Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

Շարքային զինծառայող Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, հասցրել է Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ:

Նա շարունակում է ծառայել հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում:
Փառք ու պատիվ Քեզ, Սարդարապատի ճակատամարտի հաղթական ոգին Քո մեջ կրող ՀԵՐՈՍ:

Հավելենք, որ երեկոյան Գրիգորյանների ընտանիքին կայցելի և նրանց հետ իր ուրախությունն ու հպարտությունը կկիսի Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Նշենք նաև, որ ԱՀ նախագահի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն են արժանացել նաև.
Էդգար Էդվարդի Մարկոսյան
Յուրա Հայկարամի Ալավերդյան
Կարեն Շահենի Շաքարյան
Դավիթ Վանիկի Ղազարյան (հետմահու)

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35