Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրված կամավորականների առաջին ջոկատները պատրաստվում են Արցախ մեկնելուն
23.10.2020
Առաջնորդվեով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով` այսօր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրված կամավորականների առաջին ջոկատները մեկնեցին N զորամաս` մի քանի օր զինվորական պատրաստականության դասընթացներ անցնելու, ապա Հայրենիքի պաշտպանության առաջնագիծ մեկնելու:
«Համայնքներում կամավորական ջոկատների ձևավորման գործընթացը շարունակվում է, և մեծ համախմբվածությամբ բոլորս պատրաստ ենք մեկնելու Արցախ` սահմանին կանգնած մեր եղբայրների հետ իրականացնելու Հայրենիքի պաշտպանությունն ու կերտելու այդքան սպասված հաղթանակը»,-անդրադառնալով ՀՀ վարչապետի կոչին` նշել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: