Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

26.11.2020

Մարզկենտրոն Արմավիրում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով շուտով կավարտվեն Բաղրամյան 22, 25, 29, 31, 33, 35, 25/1, 27/1, 29/1, 31/1, Աբովյան 139, 141 շենքերի բակային և այդ շենքերն իրար միացնող միջբակային տարածքներում ընթացող շինարարական աշխատանքները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սուբվենցիոն ամբողջական ծրագրով նախատեսված է Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների և շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի ասֆալտապատում և Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան և Շահումյան փողոցի Չարենց-Ջիվանի հատվածների հիմնանորոգում:

Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի համաֆինանսավորման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 216 մլն 127 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 97 մլն 257.15 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 118 մլն 869.85 հազ. դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կբեռնաթափվի և անվտանգ կդառնա կենտրոնական փողոցների ու բակային տարածքների երթևեկությունը, և տեղաշարժի ու կենսագործունեության հարմարավետ պայմաններ կստեղծվի արմավիրցիների և քաղաքի հյուրերի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28