Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շուտով կավարտվի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը

27.11.2020

Ավարտին են մոտենում Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության:

983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում ճանապարհահատվածի հիմնանորոգմանը զուգահեռ ընթանում են ճանապարհի եզրերի կանաչապատ հատվածի հողաշինարարական աշխատանքներ:

Հավելենք, որ հետագա վթարներից խուսափելու նպատակով Երևանյան փողոցում փոխարինվել են ճանապարհի բոլոր ենթակառուցվածքները՝ ջրագծերը, անձրևատար կոյուղին, էլեկտրահաղորդակցության և կապի մալուխները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28