Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալաշկերտի, Լեռնագոգի և Քարակերտի թիվ 2 դպրոցները «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում հաղթող են ճանաչվել և համալրվում են նոր մարզագույքով

30.11.2020

Արմավիրի մարզ Ալաշկերտի, Լեռնագոգի և Քարակերտի թիվ 2 դպրոցները «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում հաղթող են ճանաչվել և համալրվում են նոր մարզագույքով.

Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է:

Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի հանրակրթական դպրոցներին 1 մլն-ական դրամ արժողությամբ նոր մարզագույքի տրամադրման մրցույթ, որին մասնակցել է 69 դպրոց՝ հանրապետության բոլոր մարզերից (աշակերտները պատրաստել են 10 րոպեն չգերազանցող տեսահոլովակներ՝ պատմելով դպրոցական կյանքի, սպորտի կարևորության, իրենց մարզական նվաճումների, ինչպես նաև համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին)։

Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժովողի որոշմամբ հաղթող է ճանաչվել 16 դպրոց, այդ թվում՝ Արմավիրի մարզի վերոնշալ 3 դպրոցը:

Արմավիրի մարզի հաղթող դպրոցներից մեկը՝ Ալաշկերտի դպրոցն արդեն ստացել է մարզագույքը, մյուսները՝ կստանան առաջիկայում։ «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում աշակերտները հանդիպումներ կունենան նաև անվանի մարզիկների հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28