Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

01.12.2020

Դաշտ և  Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան.

Դաշտում 2019 թվականին սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի՝ տրակտորի օգտագործման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 4 մլն 915.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 39%՝ 1 մլն 915.0 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 61%` 3 մլն դրամ:

Կողբավաում էլ գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ իրականացման համար գյուղտեխնիկայի, տարբեր գործիքների և կցորդ մեքենաների ձեռքբերման ծրագրի արժեքը կազմել է 20 մլն 990.0 հազ. դրամ, այդ թվում` 45%-ը` 9 մլն 445.5 հազ. դրամը եղել է ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը, իսկ 55%-ը` 11 մլն 544.5 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը:

Վերոնշյալ ծրագրերի արդյունքում Դաշտ և Կոբավան համայնքների հողօգտագործողներին լայն հնարավորություն կտրվի առավել արդյունավետ կազմակերպելու գյուղատնտեսական աշխատանքները, և նրանք այլևս ստիպված չեն լինի մասնավորի կողմից գյուղտեխնիկա վարձակալել: Բացի այդ, նշված համայնքներում կընդլայնվեն մշակովի հողատարածքները և կբարելավվի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28