Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները

02.12.2020

 

Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքում ավարտվել են 2020 թվականին հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. ամբողջությամբ բարեկարգվել է մանկապարտեզի բակը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 808.43 հազար դրամ` պետություն-համայնք 7 մլն 904.2 հազարական դրամ համաֆինանսավորմամբ:

Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է մանկապարտեզի տարածքը, անցկացվել է ոռոգման համակարգ, վերանորոգվել է շենքի դիմային հատվածն ու պարիսպը:

Իրականացված ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ ավելի քան 120 երեխայի կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով ապահովված մանկապարտեզ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 1985 թվականին շահագործման հանձնված Բաղրամյան համայնքի մանկապարտեզը 1-ին անգամ ամբողջությամբ վերանորոգվել է 2019 թվականին` սուբվենցիոն ծրագրի շրջանակում և բարերարի աջակցությամբ: Իսկ այժմ գտնվում է ներքին հարդարման փուլում:

Հիշեցնենք նաև, որ այս տարի Բաղրամյան համայնքում հաստատված և իրականացման փուլում գտնվող երկրորդ սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները` 28 մլն 309.3 հազար դրամ ընդհանուր բյուջեով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58