Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել է Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգումը

03.12.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել է #Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգումը. Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երջանկահիշատակ բալետի արտիստի անունը կրող մշակութային օջախը նոր շունչ է ստացել:

Պետություն-համայնք-մասնավոր եռակողմ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 14 մլն 169.37 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 35%` 4 մլն 959.28 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 45%` 6 մլն 376.22 հազ. դրամ, և մասնավորի կողմից ներդրումը` 20%` շուրջ 2 մլն 834 հազ. դրամ:

1973 թվականին կառուցված մշակույթի տունը գործել է մինչև 90-ական թվականները` համայնքում ակտիվ պահելով մշակութային կյանքը: 90-ականներից հետո շենքի տանիքը, հատակն ու գույքն ամբողջությամբ վնասվել են: Իսկ արդեն 2009-19 թվականներին համայնքային բյուջեի միջոցներով մշակույթի տունը մասնակի վերանորոգվել է` ապահովվել հետագա քայքայումից:

Իրականացված համալիր աշխատանքների արդյունքում ստեղծել են բարենպաստ շենքային պայմաններ արտադպրոցական խմբակների, գրադարանի լիարժեք գործունեության և համայնքում մշակութային կյանքի վերակտիվացման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58