Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել են Մյասնիկյան համայնքի գլխավոր` Մյասնիկյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները

03.12.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են #Մյասնիկյան համայնքի գլխավոր` Մյասնիկյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները` 2810 քմ ընդհանուր մակերեսով: Ծրագրի արդյունքում անվտանգ և հարմարավետ երթևեկ է ապահովվել համայնքի բնակչության և տրանսպորտային միջոցների համար:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 17 մլն 359 հազ. 240 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 45%` 7 մլն 811 հազ. 790 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 9 մլն 547 հազ. 450 դրամ:

Նշենք, որ Մյասնիկյան փողոցի երկու կողմերում գտնվում են հասարակական նշանակության մի շարք կառույցներ, բազմաբնակարան շենքեր և առանձնատներ: Իսկ ծրագրի շահառուների թիվը շուրջ 4000 է, այդ թվում` 650 նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58