Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևիկ, Արտիմետ և Պտղունք համայնքներում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները

03.12.2020

Արևիկ, Արտիմետ և Պտղունք համայնքներում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները:

Արևիկում ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում գազաֆիկացվել են համայնքի նոր բնակեցված թաղամասի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 28-րդ և 30-րդ փողոցները` պետություն-համայնք հավասար` 11 մլն 351 հազարական դրամ համաֆինանսավրմամբ:

Արտիմետում էլ գազաֆիկացվել են Րաֆֆու և Բակունցի փողոցները, որի արդյունքում համայնքն արդեն ամբողջությամբ ապահովվել է կապույտ վառելիքով: Արտիմետում գազաֆիկացման ծրագիրն իրականացվել է 15 մլն 715 հազար դրամ ընդհանուր բյուջեի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ:

Պտղունքում կապույտ վառելիքը հասանելի է դարձել նորակառույց թաղամասի Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցների բնակելի տներին և տնամերձ հողատարածքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը Պտղունքում կազմել է 13 մլն 736 հազար դրամ` դարձյալ պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ:

Վերոնշյալ համայնքներում իրականացված գազաֆիկացման ծրագրերի արդյունքում բարելավվել են բնակչության բնակկոմունալ պայմանները, նրանք ազատվել են կենցաղային մի շարք հոգսերից ու խնդիրներից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58