Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քարակերտ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները

04.12.2020

Քարակերտ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները. ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները:

Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 59 մլն 110.9 հազար դրամ`պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ:

Իրականացված 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ են ապահովվել Քարակերտ և հարակից համայնքների բնակչության, հյուրերի ու վարորդների համար, մեծացել է նաև համայնքի գրավչությունն ու ավելացել տրանսպորտային միջոցների խնայողությունները:

Ասֆալտապատված Պարույր Սևակ և Գայ փողոցները 675 գծմ երկարությամբ հատվածով միանում են Մ-9 միջպետական ճանապարհին, որի աջ և ձախ կողմերում Շենիկ և Արգինա համայնքներն են:
Ծրագրի շահառուների թիվն ավելի քան 15000 է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46