Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծամոր քաղաքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

04.12.2020

Մեծամոր քաղաքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. հիմնանորոգվել է համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը, իսկ մի շարք փողոցների ասֆալտապատումն ընթացքի մեջ է և կավարտվի մինչև տարեվերջ:

Բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմել է 27 մլն 479.1 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել է քաղաքի 1-ին թաղամասում գտնվող բազմաբնակարան 5 հարկանի շենքի շուրջ 700 քմ մակերեսով հարթ տանիքը և նոր, թեք տանիք է կառուցվել:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սուբվենցիոն երկրորդ ծրագրով էլ ասվալտապատվում են հիմնականում միջհամայնքային գլխավոր ճանապարհները, որտեղ կան բազմաբնակարան շենքեր, խանութներ, դպրոցական և նախադպրոցական հաստատություններ, հասարակական նշանակության օբյեկտներ: Ասֆալտապատումն իրականացվում է 2285 քմ ընդհանուր մակերեսով:

Ասֆալտապատման ծրագիրն իրականացվում է 22 մլն 557.28 հազ. դրամի շրջանակում, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 45%` 10 մլն 150.776 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 12 մլն 406.504 հազ. դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46