Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել են Արագած համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները

04.12.2020

Արագած համայնքում ավարտվել են 1961 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները:

Տանիքի վերանորոգումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 322 հազար դրամ, այդ թվում` 1 մլն 322 հազար դրամը (21%) ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 5 մլն դրամը (79%) համայնքի մասնակցությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համայնքապետարանի միջոցներով և համայնքի բնակիչների մասնակի աջակցությամբ մշակույթի տանը նախատեսվում է իրականացնել նաև ներքին հարդարում, որի արդյունքում պայմաններ կապահովվեն կառույցի լիարժեք գործունեության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46