Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել են Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհի` Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատման աշխատանքները

06.12.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել են Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհի` Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատման աշխատանքները` անվտանգ երթևեկ ապահովելով համայնքի բնակիչների և վարորդների համար:


Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 20 մլն 363.24 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 45%` 9 մլն 163.46 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 199.78 հազ. դրամ:

270 գծմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար ապահովվել է 100 մմ հաստության տոփանումով բազալտե խճից հիմնահատակի իրականացում, 1000 քմ բիտումի լցաբաշխում և 4 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում:
Ծրագրի շահառուների թիվը 3580 է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46