Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջրառատ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

06.12.2020

Ավարտվել են Ջրառատ համայնքում 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները. վերակառուցվել է 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան տանիքը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 9 մլն 050.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 30% է` 2 մլն 715.207 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 6 մլն 335.483 հազ. դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում քայքայված, անմխիթար վիճակում գտնվող տանիքի փոխարեն նոր ծածկաթիթեղով կարկաս է կառուցվել, տեղադրվել են ջրահեռացման խողովակներ և ձեղնապատուհաններ:

Առաջիկայում նախատեսվում է նաև շենքի ներքին և արտաքին հարդարում, որի արդյունքում բարենպաստ պայմաններ կապահովվեն մշակույթի տանը գործող ծանրամարտի մարզասրահում մարզվողների և պարի խմբակ հաճախողների համար:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սուբվենցիոն երկրորդ ծրագրով էլ ասֆալտապատվում է և մինչև տարեվերջ կավարտվի համայնքի Մեծամորի խճուղու 1436 մ երկարությամբ ճանապարհահատվածը` 128 մլն 628 հազ. դրամ ընդհանուր բյուջեով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46