Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին

07.12.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, մարզպետարանի և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների հետ միասին այսօր ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանին օգնության շտապող, սակայն Զվարթնոց օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարված օդանավի անձնակազմի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Ինչպես հիշում ենք, երկրաշարժից հետո վիրավոր Հայաստանին օգնության ձեռք է մեկնել ողջ քաղաքակիրթ մարդկությունը, բարի կամքի տեր բոլոր մարդիկ: Սերբ օդաչուներն էլ շտապում էին օգնության աղետյալ Հայաստանին, սակայն վթարվեցին:

Երախտապարտ հայ ժողովուրդը, հավատարիմ իր սկզբունքներին, վթարված օդանավի կմախքից հուշարձան կառուցեց` ի երախտագիտություն Սերբիայի Հանրապետության և ի հիշատակ աղետյալ օդաչուների` հենց վթարի վայրում էլ հուղարկավորելով նրանց մարմինները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:31:12