Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արազափ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները

07.12.2020

Արազափ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված երկու խորքային հորի վերականգնման աշխատանքները. միջնաժամկետ հատվածում լուծվել է 230 հա հողատարածքի ոռոգման խնդիր, վերացվել է կրկնակի աղակալման վտանգը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 28 մլն 067.23 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը եղել է 70%` 19 մլն 647.06 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 30%` 8 մլն 420.17 հազ. դրամ:

Արազափի հիմնական ջրատարը կառուցվել է 1980-ական թվականներին և նախատեսված է եղել 400 հա հողատարածքի համար: Տարիներ անց կատարվել է աղակալված հողերի աղազերծում և մշակովի հողատարածքներն ավելացել են 500 հա-ով` դառնալով 900 հա: Ավելացված հողատարածքների ոռոգումն այդ ժամանակահատվածում ապահովվել է խորքային հորերի միջոցով, որոնք հետագայում դադարել են գործել:

Սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում մաքրվել են հորերը, լվացվել են էլռիֆտ եղանակով, ինչպես նաև կահավորվել են, որն իրենից ներկայացնում է ջրհան խողովակների տեղադրում, խորքային հորի պոմպի առկայություն` իր սարքավորումներով և էլեկտրական մասերով, խորքային հորերի ցանկապատի կառուցում, սնուցման էլեկտրասնուցման օդային գծի վերականգնում և տրանսֆորմատորային ենթակայանի տեղադրում:

Հավելենք, որ 230 հա հողատարածքի մշակման համար անհրաժեշտ աշխատուժի թիվը հասնում է 750-ի, այդ թվում` 200-300 հավելյալ աշխատուժ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 12:03:14