Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երվանդաշատում լուծվել է երեխաների նախադպրոցական կրթության խնդիրը

08.12.2020

Երվանդաշատում լուծվել է երեխաների նախադպրոցական կրթության խնդիրը. սուբվենցիոն ծրագրի շրջանակում ավարտվել է համայնքի կուլտուրայի շենքի երկրորդ հարկի մի մասի` մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 26 մլն 882.52 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 65%՝ 17 մլն 473.64 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 35%` 9 մլն 408.88 հազար դրամ:

Ծրագրով իրականացված աշխատանքների արդյունքում նախատեսվում է ունենալ արդի պայմաններով և գույքով ապահովված մանկապարտեզ` 45 երեխայի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:31:12