Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ակնաշեն, Մուսալեռ և Հայթաղ համայնքներում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները

09.12.2020

Ակնաշեն, Մուսալեռ և Հայթաղ համայնքներում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները.

Ակնաշենում գազաֆիկացվել են Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցները, որի արդյունքում համայնքի ևս 40 տնտեսություն ապահովվել է կապույտ վառելիքով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 8 մլն 253.61 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրված սուբվենցիայի չափաբաժինը եղել է 39.42%` 3 մլն 253.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60.58%` 5 մլն դրամ:

Մուսալեռում էլ գազաֆիկացվել են ակտիվորեն կառուցապատվող Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցները` շուրջ 142 տնամերձ հողատարածք ապահովելով կապույտ վառելիքով:

Գազաֆիացումն իրականացվել է 24 մլն 623.69 հազ. դրամ ընդհանուր բյուջեի շրջանակում` պետություն-համայնք 50%` 12 մլն 311.845 հազարական դրամ համաֆինանսավորմամբ:

Հայթաղ համայնքում էլ իրականացված ծրագրի արդյունքում գազաֆիկացվել են Տիգրան Մեծ և Պարույր Սևակ փողոցները` համայնքն ամբողջությամբ ապահովելով կապույտ վառելիքով:

Գազաֆիկացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 10 մլն 053.22 հազ. դրամ, որն հավասարաչափ ֆինանսավորվել է ՀՀ պետական և համայնքային բյուջեներից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35