Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դալարիկ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված հինգ սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

10.12.2020

Դալարիկ համայնքում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված հինգ սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները` 68 մլն 146.68 հազար դրամ ընդհանուր բյուջեով:

• Վերակառուցվել է Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքը` 542.3 քմ մակերեսով:

• Վերակառուցվել է համայնքի հանդիսությունների սրահի և մարզասրահի տանիքը` 650 քմ մակերեսով:

• Բազմաբնակարան բոլոր 19 բնակելի շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները փոխարինվել են նորերով` տեղադրել են 120 քմ մետաղական դռներ և 102 քմ մետաղապլաստե պատուհաններ:

• Կոմիտաս փողոցի ևս 3319.8 քմ հատված ասֆալտապատվել է (1,5 կմ երկարությամբ փողոցի 4095.8 քմ հատվածը նույն ծրագրով վերանորոգվել է 2019 թվականին, մնացյալ հատվածն էլ կվերանորոգվի 2021-ին):

• Չարենց, Թումանյան, Տերյան, Իսահակյան փողոցներում ոռոգման ներտնտեսային փակ ցանց է կառուցվել` 1105 գծմ երկարությամբ:

Վերջին երկու տարում Դալարիկում իրականացված և նախատեսվող ծրագրերն ուղիղ միտված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների և բնակչության կենսամակարդակի բարելավմանը և պետություն-համայնք արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35