Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը գերազանցության մեդալներ է հանձնել մարզի երկու մեդալակիրներին

10.12.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել և գերազանցության ոսկե մեդալներ է հանձնել Խանջյանի միջնակարգ և Արմավիրի 4-րդ ավագ դպրոցների 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտներ Արևիկ Աղաբաբյանին և Անի Ստեփանյանին:

Դպրոցում ուսանելու տարիներին ունեցած նշանակալի հաջողության համար մարզպետը շնորհավորել է մեդալակիրներին և այդ գործում իրենց կարևոր ներդրումն ունեցած մանկավարժներին ու ծնողներին:

Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվել է նաև մեդալակիրների արդեն մասնագիտական ուղղվածությամբ և նախնական հաջողություններով` ցանկանալով, որ լուրջ ձեռքբերումներ ունենան իրնեց ընտրած մասնագիտություններում և հետագա հանրօգուտ աշխատանքով արժանին մատուցեն հայրենիքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35