Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել են դասախոսություններ՝ նվիրված հայտնի աստղագետին և աստղագիտությանը

18.12.2020

Հայկական աստղագիտական ընկերությունը և Բյուրականի աստղադիտարանը համատեղ կազմակերպում են ամենամյա դասախոսություններ ՀՀ մարզերի և Արցախի դպրոցներում։ Ծրագրի նպատակն է պրոֆեսիոնալ աստղագետների կողմից հանդիպումներ ունենալ դպրոցականների հետ, ներկայացնել ժամանակակից աստղագիտության ուղղությունները, պատմել Վիկտոր Համբարձումյանի և Բյուրականի աստղադիտարանի նվաճումների մասին։

ՀՀ Արմավիրի մարզի կրթական ուսումնական հաստատություններում՝ Ակնալճի, Մերձավանի, Փշատավանի միջնակարգ դպրոցներում ևս Հայկական աստղագիտական ընկերությունը Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ անցկացրել է դասախոսություն: Աշակերտները բավականին ոգևորությամբ են մասնակցել դասընթացին՝ ցուցաբերելով մեծ հետաքրքրություն դեպի գիտության նորագույն նվաճումները:

Հավելենք, որ ծրագրի շրջանակներում աստղադիտարանը տրամադրում է հանրամատչելի նյութեր, գրքեր, բրոշյուրներ։ Դասախոսությունների ընթացքում ներկայացվում են նաև գիտության կարևորությունը, աստղագիտության կապն այլ գիտությունների և մշակույթի հետ, Հայաստանում առկա աստղագիտական կրթական ծրագրերը՝ օլիմպիադաներ, բյուրականյան գիտաճամբարներ և այլն։ Կարևոր առաքելություններից մեկն է նաև բացահայտել շնորհալի երեխաների՝ նրանց հետ հետագա կապի պահպանման և մասնագիտական աճին հետևելու համար։

Ծրագիրը հովանավորում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)։
2012 թվից սկսած, այցելություններ են իրականացվել 200-ից ավելի դպրոցներ ՀՀ բոլոր մարզերում և Արցախում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46