Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռուսաց լեզվի դասագրքեր՝ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտներին

24.12.2020

«Գրքեր Հայաստանի դպրոցներին» ծրագրի շրջանակներում Երևանի Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնը ռուսաց լեզվի դասագրքեր է նվիրել ՀՀ Արմավիրի մարզի մի շարք դպրոցների 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտներին: Ծրագրին մասնակցել են Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան N 9 հիմնական դպրոց, Արմավիրի Մ. Սիլիկյանի անվան N 6 հիմնական դպրոց, Գայի միջնակարգ դպրոց, Մրգաշատի Գնել Մաղաքյանի անվան N 2 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ները: 

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանում Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ռուսաց լեզվի բաժնի վարիչ Սոնա Սարաջյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, «Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Հակոբյանը:

Դպրոցականները հանդես են եկել տարբեր գեղարվեստական համարներով՝ ներկայացնելով գրքին՝ իրենց լավագույն ընկերոջը նվիրված երգ, պար, ասմունք, մանկական ներկայացումներ:

Ուսումնական կրթական հաստատությունների տնօրեններն ու ռուսաց լեզվի ուսուցիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնին՝ չափազանց օգտակար և արդյունավետ նախաձեռնության համար՝ մաղթելով հաջողություններ իրենց հայրենանվեր աշխատանքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46