Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց ՀԱԷԿ

22.01.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ինչպես նաև АО «Русатом Сервис» ընկերության ղեկավար անձանց հետ միասին այսօր աշխատանքային այցով եղել է ՀԱԷԿ-ում:

Այցի ընթացքում ամփոփվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակներում 2020թ. կատարված աշխատանքների արդյունքները:

ՀԱԷԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ պաշտոնյաները շրջայց են կատարել նաև կայանի տարածքում, եղել տուրբինային արտադրամասում, ծանոթացել մեքենասրահի՝ 2019-2020 թթ. ընթացքում արդիականացված հիմնական սարքավորումներին, ինչպես նաև բլոկի կառավարման վահանակում համակարգերի արդիականացման արդյունքում կատարված փոփոխություններին:

Այցի ավարտին ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի մասակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020 թ. ՀԱԷԿ-ում իրականացված արդիականացման աշխատանքները, քննարկել ընթացիկ տարվա հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավորությունները:

Խորհրդակցությունն ավարտվել է արդիականացման աշխատանքներն առավել հետևողական և սահմանված գրաֆիկով իրականացնելու ուղղությամբ կողմերի միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությանբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28