Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին

27.01.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների և փոխմարզպետների հետ միասին այցելել է Մյասնիկյան, Սարդարապատ և Ջանֆիդա համայնքներ, հարգանքի տուրք մատուցել Արցախյան երկրորդ պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին:

Արմավիրի հոգևոր առաջնորդի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, աղոթք է հնչեցվել առ Աստված՝ նահատակ հերոսների հոգիների խաղաղության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28