Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հոգեբանական և բժշկական ծառայություններ են տրամադրվել մարզի վեց համայնքում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին

04.02.2021

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ Արմավիրի մարզի 6 համայնքում (Աղավնատուն, Գայ, Գեղակերտ, Մուսալեռ, քղ. Արմավիր, Մրգաշատ) ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներին տրամադրել է թերապևտի, մանկաբույժի, հոգեբանի խորհրդատվություն, իրականացրել ուլտրաձայնային, ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի հետազոտություններ:

Ծառայությունները մասամբ տրամադրվել են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում նվիրաբերված շարժական կլինիկաներում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացվել է շարժական թիմերի 6 այց, որոնց ընթացքում ծառայություն է տրամադրվել 305 հոգու, այդ թվում` երեխաների և մեծահասակների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28