Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է «Լևոն Գալչյան» ստեղծագործական կենտրոն
04.02.2021
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Բաղրամյան համայնքում 2007 թվականից գործող «Լևոն Գալչյան» ստեղծագործական կենտրոն:
Կրթօջախի տնօրինությունը հյուրերին ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները և նպատակները`մասնավորապես նշելով, որ այժմ շուրջ 80 աշակերտների մասնակցությամբ հաստատությունում անվճար գործում են նկարչության, ասեղնագործության,ազգային երգի և պարի, բատիկայի,կարպետագործության և ստվերների թատրոնի խմբակներ:
Դասավանդումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների համադրմամաբ, հայ և համաշխարհային արվեստի պատմության տեղեկությունների մատուցմամաբ։ Տեղեկացվել է նաև, որ անվճար ուսուցում իրականացնելու առաքելությունից բացի, դպրոցն անհատույց շարունակում է ծառայել տեղի և հարակից համայնքներին, որտեղ պարբերաբար կազմակերպվում են ցուցադրություններ, վարպետաց դասեր, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ` համատեղ ծրագրեի իրականացման և փորձի փոխանակման նպատակով։
Ընդգծվել է, որ մարզի տարբեր համայնքներից օր-օրի ավելանում են դպրոցում մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների թիվը։ Մեզ են դիմում դպրոցահասակ շնորհալի երեխաների ծնողներ, հանրակրթական դպրոցի տնօրեններ՝ ակնկալելով երեխաների մասնակցության ապահովումն ուսումնական և ստեղծագործական գործընթացին։ Ցավոք դպրեցի ռեսուրսների սահմանափակ լինելու պարագայում, երեխաներից շատերը զրկված են կենտրոն այցելելու բացառիկ հնարավորությունից։
Անդրադառնալով կենտրոնի նպատակներին` ներկայացվել է սաների միջոցով տեղի մշակութային կյանքի զարգացմանը նպաստելուն, արվեստագետ-արհեստագործներին միավորող կենտրոն դառնալուն, ազգային և ավանդական գեղարվեստական արհեստները վերականգնելուն ուղղված գործուն քայլերը` այդ համատեքստում ակնկալելով նաև մարզպետարանի գործուն աջակցությունը: