Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԻ նախարարի հետ քննարկվել են քաղպաշտպանության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ

08.02.2021

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ քննարկել են քաղպաշտպանության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ: Կարևորվել է համատեղ իրականացվող «Ազդարարում, տարահանում, պատսպարում» միջոցառումների ինտեսիվ կազմակերպումը, մարզի տարբեր համայնքներում էլեկտրաշչակների նորոգման և նորերի տեղադրման հարցը:

Մարզային այցի ընթացքում Աի նախարարը եղել է Բաղրամյանի, Վաղարշապատի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներում, ծանոթացել շենքային պայմաններին և տեխնիկական զինվածությանը: «ՀԱԷԿ» պահպանության հատուկ հրշեջ ջոկատում էլ նախարարը ներկա է գտնվել անցկացվող վարժանքին, ապա հանդիպում է ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28