Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մատուռի բացման և օծման արարողություն` մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում

10.02.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատարական կազմի և այլ պաշտոնյաների հետ միասին այսօր ներկա է գտնվել զորամասում կառուցված մատուռի բացման և օծման հանդիսավոր արարողությանը, որն իրականացրել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ և Մայր Տաճարի լուսարարապետ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Զինվորների հոգևոր և գաղափարական դաստիարակությանը նպաստող աղոթավայրը կառուցվել է զորամասի հրամանատարական կազմի նախաձեռնությամբ:
Մատուռի հեղինակն է ճարատարապետ Խաչիկ Դանիելյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28