Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փետրվարի 23-ին ընդառաջ ընդունելություն` ՌԴ Արմավիրի սահմանապահ զորամասում

19.02.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արագածոտնի և Վայոց Ձորի մարզպետներ Դավիթ Գևորգյանի, Արարատ Գրիգորյանի, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանի և այլ պաշտոնյաների հետ միասին այսօր այցելել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ զորամաս` մասնակցելու փետրվարի 23-ին` Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ զորամասի հրամանատար Սերգեյ Վլասովի կողմից կազմակերպված ընդունելությանը:

Տոնական օրվան ընդառաջ շնորհավորելով ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարական կազմին և աշխատակիցներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայրենիքի պաշտպան լինելն իրավամբ կոչում է յուրաքանչյուրի համար, ով ամուր կանգնած է իր հողի վրա, միշտ վառ է պահում հայրենի օջախի կրակն ու իր հերոս նախնիների ազատատենչ ոգին: Նա ռուս գործընկերներին մաղթել է քաջառողջություն, աշխատանքային ու անձնական բազում հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08