Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնուտ համայնքը կապահովվի գիշերային լուսավորության համակարգով. կանցկացվի 10 հազար մետր լուսավորության ընդհանուր ցանց
23.02.2021
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում սկսվել են Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները:
Համայնքի փողոցների և ներհամայնքային ճանապարհների ընդհանուր երկարությությունը 10 կմ է, որից լուսավորված է միայն 10 %-ը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` յուրաքանչյուրի մասով 13 մլն 471.4 հազարական դրամ:
Ծրագրի իրականացմամբ համայնքը կունենա հիմնանորոգված գիշերային լուսավորություն, երթևեկությունն ու տեղաշարժը կդառնա անվտանգ և հարմարավետ:
Ծրագրի իրականացման փուլում կստեղծվի շուրջ 15 ժամանակավոր աշխատատեղ: