Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրենին

04.03.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանին և հիմնադրամի համայնքային ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին:

Հանդիպման շրջանակներում մարզպետը COAF-ի գործընկերների հետ քննարկել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արմավիրի մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին հիմնադրամի կոմղից ցուցաբերած աջակցության տարաբնույթ ծրագրերը և առանձին բաղադրիչներով դրանց շարունակականության ապահովման հնարավորությունները: Ընդգծվել է Արմավիրի մարզպետարանի գործուն աջակցությունը համապատասխան ծրագրերի հասցեական և արդյունավետ իրականացման գործում:

Այնուհետև անդրադարձ է եղել հիմնադրամի կողմից մարզում իրականացվող առողջապահական, կրթական, երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրերի շրջանակում իրականացված ձեռնարկներին և դրանց ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել համանման ծրագրեր իրականացնել նաև Հացիկ և Գետաշեն համայնքներում:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, բարձր գնահատելով COAF-ի տարիների արդյունավետ գործունեությունն Արմավիրի մարզում, պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ՝ ի նպաստ մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման: Նա վստահեցրել է, որ մարզում հիմնադրամի կողմից նախատեսվող ցանկացած ծրագիր ամբողջությամբ կծառայի իր նպատակին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզի զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46