Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ` Արմավիրի մարզպետարանի և «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում

09.03.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Էջմիածնի քաղաքապետարանը և «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը հայտարարում են ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ՝ նախատեսված 7-14 տարեկան երեխաների համար:

Դասընթացները կմեկնարկեն ապրիլ 1-ից և կիրականացվեն շաբաթը երեք անգամ` Հովհաննես Հովհաննիսյանի անվան թանգարանում:

Դասընթացները նախատեսված են ռուսաց լեզվի զրոյական կամ տարրական իմացությամբ երեխաների համար:

Հայտերն ընդունվում են մինչև մարտի 25-ը ներառյալ:

Երեխաների թեստավորումը տեղի կունենա մարտի 27-ին։

Հարցերի դեպքում զանգահարել (+374 98) 09 12 15 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35