Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն առցանց հանդիպում է ունեցել «Absolute Armenia» հայտնի բլոգի հիմնադիրների հետ
22.03.2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Արմավիրի գույներ» տուրիստական ծրագրի շրջանակներում առցանց հանդիպում է ունեցել «Absolute Armenia» հայտնի բլոգի հիմնադիրների` Արամ Վարդանյանի և Մեգան Սթարի հետ:
Նշենք, որ բլոգի նպատակն է բացահայտել Հայաստանի քիչ հայտնի, բայց մեծ տուրիստական գրավչություն ունեցող վայրերը, օգնել ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա տուրիստներին` պլանավորելու իրենց ճանապարհորդությունը և շրջելու Հայաստանի մարզերի բացառիկ և յուրօրինակ երթուղիներով։
Բլոգերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզում տուրիզմի զարգացման ռազմավարության ներուժը, մարզի բրենդը և տուրիստական դեստինացիա ձևավորելու հետ կապված մի շարք հարցեր։ Նախանշվել են համագործակցության շրջանակում առաջիկա աշխատանքները և բլոգերների այցելություններն Արմավիր։
Հանդիպման ավարտին մարզպետը համոզմունք է հայտնել, որ նախաձեռնությունը կխթանի մարզում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, տարբեր ենթակառուցվածքների բարելավումն ու տուրիստական յուրօրինակ վայրերի բացահայտումը։