Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահագործումից 72 տարի անց վերակառուցվում է Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը

22.03.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Պտղունք համայնքում վերակառուցվող դպրոցի շինհրապարակ, ծանոթացել ընթացող աշխատանքներին:

Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը կառուցումից ի վեր` 72 տարվա ընթացքում, երբևէ չի վերանորոգվել։ Շենքն ունեցել է 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչը խիստ վտանգավոր էր դարձնում կրթական ծրագրերի անցկացումը։ Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն էր, որ դպրոցահասակ երեխաների ընդամենը 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մյուսներն ուսում ստանալու նպատակով ստիպված էին գնալ այլ համայնքներ։

Խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, արժանանալով պատկան գերատեսչությունների ուշադրությանը, արվեց հնարավորը՝ 2018թ. դեկտեմբերին կրթօջախն ընդգրկելու «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրում։

Հաշվի առնելով դպրոցի անմխիթար վիճակը՝ այն քանդվել է, և այժմ ընթանում են նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները:

Դպրոցի շինարարությունն իրականացնող կապալառու ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանը ներկայացվել է դպրոցի նոր շենքի նախագիծը` նշվելով, որ մոդուլային դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսից։

Դպրոցի շահառու ավելի քան 240 աշակերտները և ուսուցչակազմը շուտով կհաճախեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոց: Դպրոցը հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ։

Դպրոցի վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 886 միլիոն դրամ, որից 16,7 %-ը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասն էլ համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28