Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանի աշխատակիցներից կազմված խումբը մասնակցել է հրաձգության հանրապետական մրցույթին

25.03.2021

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներից կազմված խումբը «Ասպար Արմս» հրաձգարանում մասնակցել է մարտի 22-25-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին:

Մրցույթին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների 58 աշխատանքային խումբ, ընդհանուր առմամբ, 396 աշխատակից:

Արմավիրի մարզպետարանից մրցույթին մասնակցել է 6 աշխատակից՝ 3 կին, 3 տղամարդ։ Նրանցից բարձր միավորներ են գրանցել Արտակ Առաքելյանը (43 միավոր) և Նաիրա Սարգսյանը (30 միավոր):

Կրթական գերատեսչությունն այս մրցույթի անցկացմամբ նպատակ ունի պետական մարմինների աշխատողների շրջանում խթանել առողջարարական, մարզական աշխատանքները, նպաստել նրանց՝ հայրենիքի պաշտպանության գործին ըստ անհրաժեշտության լավագույնս պատրաստ լինելուն, մարզաձևի մասսայականացմանը, ինչպես նաև մասնակիցների շրջանում զարգացնել զենքի ճիշտ օգտագործումն ու արագ կողմնորոշվելու ունակությունները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38