Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

30 տարի տևած դադարից հետո Նոր Արտագերս համայնքում մանկապարտեզ է բացվել

26.03.2021

30 տարի տևած դադարից հետո Նոր Արտագերս համայնքում մանկապարտեզ է բացվել. ծրագիրն իրականացվել է համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ:

Նոր Արտագերսի համար երկար սպասված իրադարձությանը ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Համայնքապետ Խաչատուր Ջանազյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է, որ 40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը կառուցվել է համայնքապետարանի կողմից 6 մլն 166,0 հազար դրամ ներդրմամբ և «Ֆոքս օն Չիլդրեն Նաու» (FCN) բարեգործական կազմակերպության գործուն աջակցությամբ: Այն ամբողջությամբ կահավորված է, ապահովված անհրաժեշտ գույքով և լոկալ ջեռուցման համակարգով:

Բարձր գնահատելով կատարված աշխատանքները՝ մարզպետն իր շնորհակալությունն է հայտնել համայնքապետին և FCN- գործընկերներին՝ ընդգծելով, որ երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարևորներից են մեր երկրի համար, քանի որ մեր ապագա հաջողությունները կախված են մատաղ սերնդի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից:

Հավելենք, որ մանկապարտեզում կգործի երկու խումբ՝ յուրաքանչյուրում 18-20 երեխա: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 10:49:47