Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են մարզում տուրիզի զարգացմանը և Եզդիական կրթամշակութային կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր

05.04.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ ՀԱմբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-֊ի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի և «Եզդիների կողքին» նախաձեռնության հեղինակ Գրետա Ալեքսանյանի հետ:

Հանդիպմանը Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ քննարկվել են Արմավիրի մարզում զբոսաշրջության զարգացմանն ուղղված համագործակցային մի շարք հարցեր, իսկ Գրետա Ալեքսանյանի հետ՝ Եզդիական կրթամշակութային կենտրոնների ստեղծմանն ուղղված կազմակերպչական բնույթի մանրամասներ։

Մարզպետը վստահություն է հայտնել, որ այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարճ ժամանակահատվածում կյանքի կկոչվեն և կարևոր նշանակություն կունենան մարզում տուրիզի զարգացման և կրթամշակութային կյանքի ակտիվացման գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-04-22 17:59:26