Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետարանի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր կնքվեց

12.04.2021

Կարևորելով ՀՀ Ամրավիրի մարզ-Հիմնադրամ գործակցությունում գիտական, կրթական, մշակութային, առողջապահական և սոցիալական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի, այսօր կնքվեց համագործակցության հուշագիր:

Կողմերի միջև կնքված հուշագրի հիմնական նպատակն է ապահովել անհրաժեշտ համագործակցություն` նպաստելով բազմաոլորտ համակարգային խնդիրների լուծմանը։Բացի այդ, Արմավիրի մարզի համայնքներում մշակել և համատեղ իրականացնել կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային, տնտեսական և այլ ծրագրեր: Իսկ Հացիկ համայնքում ապահովել մանկան զարգացման կենտրոնի հիմնումը և վերջինիս նորարար ու առաջադեմ ծրագրերի իրականացումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53