Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանում անցկացվել է «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն

16.04.2021

 ՀՀ Արմավիրի մարզպետարանում անցկացվել է «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությունը, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, մի շարք համայնքների ղեկավարներ և ՄՓՎ աշխատակիցներ:

Ուսումնավարժության նպատակն է եղել կատարելագործել մարզի ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման գործում, կատարելագործել ուժերի գործնական հմտություններն աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև ստուգել արտակարգ իրավիճակներում մարզի բնակչության պաշտպանության պլանի իրատեսությունը:

Նշենք, որ ուսումնավարժությունը բաղկացած է եղել երկու փուլից՝ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում և բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ջրամբարի պատվարի փլուզման վտանգի սպառնալիքի ու փլուզման պարագայում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53